Լրահոս
Քաղաքական
16:44
06.11.24
212

ՍԱՏՄ ղեկավարը հրաժարականի դիմում է ներկայացրել

Img default alt hy

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատել է ՍԱՏՄ մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը։

«Հրաժարականի պատճառները հայտնի չեն։ Չեմ կարող ասել՝  դիմումը հաստատվել է, թե ոչ»,- ասաց Հարությունյանը։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արմեն Հայրապետյանին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար է նշանակվել 2023 թվականի փետրվարի 7-ին։