Լրահոս
Իրավական
16:11
22.06.26
311

Սամվել Կարապետյանը դատի է տվել Արման Բաբաջանյանի կուսակցին

Img default alt hy

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ «Հանուն Հանրապետության» կուսակցության ցուցակով պատգամավորի թեկնածու, Արման Բաբաջանյանի կուսակից Ռուբեն Մեհրաբյանի: 

Կարապետյանը պահանջում է հրապարակային ներողություն խնդրել վիրավորական արտահայտությունների համար և որպես փոխհատուցում վճարել 3 մլն դրամ: «News.5tv.am»-ի հետ զրույցում Սամվել Կարապետյանի շահերի ներկայացուցիչն ասաց, որ հայցադիմումի պատճառը Մեհրաբյանի մի գրառումն է, որն իր մեջ վիրավորանքներ է պարունակում: Մեհրաբյանը, մասնավորապես, ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Մի կյանք ապրես, դառնաս միլիարդատեր, մտնես Ֆորբսի ցուցակ, հետո էշ-էշ դուրս տաս՝ գնաս նստես ու մնաս, ասենք, Կիրկորովի, Մաշայի, Մարգոյի ու Զատուլինի հույսին, իսկ մատնաքաշ-ականջ ֆիլոսն էլ դիստանցիոն վրեդ խնդա։ Ողբամ վիճակդ, ղամմազ»։ 

Դատարանը գործը ընդունել է վարույթ, փաստաբանն ասաց, որ հայցը այս պահին քննության փուլում է: Հայցի քննությունը մակագրվել է դատավոր Ռուբեն Բունիաթյանին: