Լրահոս
Իրավական
17:33
22.06.26
79

Սեդա Սաֆարյանի հետ կապված մյուս ուժերից ևս դիմումներ կներկայացվեն ՍԴ

Img default alt hy

«News.5tv.am»-ը այսօր գրել էր, որ «Հայաստան» դաշինքը ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի հետ կապված դիմում կներկայացնի ՍԴ՝ ընտրությունները վիճարկող դիմումների քննությանը նրա մասնակցությունը չեղարկելու վերաբերյալ, քանի որ Սեդա Սաֆարյանը Արման Բաբաջանյանի թիմակիցն է եղել ոչ վաղ անցյալում. նա 2021 թվականին եղել է «Շիրինյան- Բաբաջանյան» դաշինքի ընտրական ցուցակի 3-րդ համարը: 

«News.5tv.am»-ի հետ զրույցում «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանն ասաց, որ իրենք ևս Սեդա Սաֆարյանի հարցով անպայման դիմելու են ՍԴ-ին. « Սեդա Սաֆարյանի մասնակցության անհնարինությունը, կարծում եմ, առավել քան ակնհայտ է, և իր ձևով, բովանդակությամբ և էությամբ չի զիջում այն հիմքերին ու հիմնավորումներին, որոնց վկայակոչմամբ Սահմանադրական դատարանի 2 դատավորի մասնակցությունը անհնարին է գնահատվել»,- ասաց Վարդևանյանը:

ԲՀԿ-ի ներկայացուցիչ Արամ Օրբելյանը մեզ հետ զրույցում, անդրադառնալով թեմային, ասաց. « Այս պահին քննարկում ենք, քննարկման արդյունքներով վերջնական որոշում կկայացնենք: Կարծում ենք՝ խնդիրներ, այո, առկա են»:

ԴOԿ կուսակցության ներկայացուցիչ Լևոն Բաղդասարյանը մեզ հետ զրույցում ասաց. « Ես փաստական հանգամանքներից տեղեկացված չեմ, բայց եթե այդ փաստական հանգամանքները իրականության մեջ կան, ապա դա խնդիր է, որ պետք է քննարկվի: Եթե կան նման հանգամանքներ, ապա անկախ դիտորդի մոտ կարող են առաջանալ որոշակի հարցեր, և ով, որ ասում է՝ նման բան կա, ապա պետք է բարձրաձայնի և փաստերով ապացուցի»: