Լրահոս
Հասարակական
09:45
15.03.23
433

Սահմանապահ է ինքնասպան եղել․ «Հրապարակ»

Img default alt hy

«Հրապարակ» թերթը գրում է.

«Սյունիքից տեղեկացանք, որ մի քանի օր առաջ Որոտան համայնքում սահմանապահ է ինքնասպան եղել: Ինքնասպան եղած անձն Աբովյանից էր, որտեղ երեկ հուղարկավորել են սահմանապահին։ Սակայն ուշագրավ է, որ պատկան մարմինները, այս դեպքում՝ ԱԱԾ-ն, այդ մասին որևէ հաղորդագրություն չեն տարածել։

Սյունեցի մեր զրուցակցի պնդմամբ` թե՛ ԶՈւ-ում, թե՛ սահմանապահ զորքերում ինքնասպանության դեպքերը վերջին շրջանում հաճախացել են, սակայն այս համակարգում տիրող անտերության և դրա արդյունքում արձանագրվող դեպքերի չնչին տոկոսի մասին է միայն պաշտոնապես հաղորդվում»: