Լրահոս
Քաղաքական
18:00
14.03.23
170

Սա նիկոլի ինքնաարդարացման «ճիչն» է հերթական մամուլի ասուլիսում. Սենոր Հասրաթյան

Img default alt hy

ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Մենք պատերազմում պարտվեցինք, որովհետև բանակում աշխատում էր 5-րդ շարասյուն... Այսօր 50-ից ավելի զինվորականներ, այդ թվում՝ բարձրաստիճան սպաներ, որոնք աշխատում էին թշնամու օգտին, գտնվում են կալանքի տակ,-սա է, ըստ ՀՀ վարչապետի աթոռն զբաղեցնող անձի, 44-օրյա պատերազմում կրած մեր պարտության գլխավոր պատճառը...

Սա դեռ սկիզբն է... Սա նիկոլի ինքնաարդարացման «ճիչն» է հերթական մամուլի ասուլիսում: Իսկ, թե ինչպիսի «ոռնոց» կբարձրացնի «հայկական նյուրինբերգում», դատեք ինքներդ...

Հ,գ. Իրականում ՄԵՆՔ պարտվեցինք և շարունակում ենք պարտվել, որովհետև ազգին առաջնորդել և առաջնորդում է ապազգային բախտախնդիր մեկը, որովհետև այդ բախտախնդիրը ոչ միայն անհայրենիք է, այլ նաև երեկ և այսօր թշմամու օգտին աշխատող...»: