Լրահոս
Քաղաքական
12:54
16.03.23
82

Ռուսաստանը պետք է դիմի ՄԱԿ-ի ԱԽ՝ ահազանգելով ԼՂ-ում և Լաչինի միջանցքում դրության մասին. Փաշինյան

«Պաշտպանության բանակը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ցեղասպանության կանխարգելման միակ մեխանիզմը չէ. այսպիսի մեխանիզմ է նաև ՌԴ խաղաղապահ զորախումբը,- կառավարության նիստին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: Հայաստանի վարչապետը հույս ունի, որ ՌԴ-ն իր այդ գործառույթը կկատարի լիարժեք, բայց եթե Ռուսաստանը չի կարող դերակատարումն իրականացնել, պետք է ինքը դիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ ահազանգելով ԼՂ-ում ու Լաչինի միջանցքում լրացուցիչ միջազգային մեխանզիմներ գործարկելու անհրաժեշտության մասին: