Լրահոս
Արտաքին քաղաքականություն
22:15
17.02.23
161

Ռուսաստանին չեն կանչել, Զելենսկիին ծափահարում են. Փաշինյանն ու Ալիևը Մյունխենում են

Ռուս-ուկրաինական պատերազմի տարելիցի շեմին` մոտ 150  պետությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ հավաքվել են գերմանական Մյունխենում՝ անվտանգության համաժողովի: Առանց Ռուսաստանի անցկացվող տարվա գլխավոր անվտանգային միջոցառման գլխավոր հերոսը Զելենսկին է: 

Բավարիայի մայրաքաղաքում են նաև Փաշինյանն ու Ալիևը: Նրանց հնարավոր հանդիպման մասին տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվում: Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները  դեմ առ դեմ չեն նստի նաև Հարավային Կովկասի անվտանգությանը նվիրված պանելային քննարկմանը, ինչպես երեք տարի առաջ: