Լրահոս
Միջազգային
22:48
14.03.23
126

Ռուսաստան-Արևմուտք մեծ հրմշտոց՝ Վրաստանում. Սաակաշվիլին չի կարող համախմբել երիտասարդներին

Թբիլիսիի կենտրոնում նորից հանրահավաք է: Այս անգամ «Պահպանողական շարժման» կողմնակիցներն են խորհրդարանի շենքի դիմաց բարձրացված Եվրամիության դրոշը գցել գետնին ու այրել: Ակցիայի մասնակիցները դեմ են արտահայտվել Վրաստանի վրա Արևմուտքի ազդեցությանը և պահանջել են բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ: Վրացի վերլուծաբանների կարծիքով, սակայն, պրոռուսական հայտարարված օրենքի դեմ ակցիա անողները առայժմ փողոցը չեն զիջի այլ ուժերի: