Լրահոս
Տարածաշրջան
16:22
29.08.22
72

Ռուսական հրթիռներ՝ թուրքական կործանիչների ուղղությամբ. Թուրքիան մեղադրում է Հունաստանին

Թուրքիան մեղադրել է Հունաստանին թուրքական կործանիչների ուղղությամբ ռուսական Էս-300 համակարգերից հրթիռներ արձակելու համար: Տեղեկությունը «CNN-թուրքին» հայտնել են Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրները: Թուրքական լրատվամիջոցը նշում է, թե թուրքական կործանիչները օդ են բարձրացել հետախուզական նպատակներով: 

Հաղորդվում է, որ չնայած Հունաստանի հակազդող գործողություններին՝ թուրքական ինքնաթիռները իրենց առջև դրված խնդիրն իրականացրել են ու վերադարձել բազա։