Լրահոս
Սպորտ
10:00
18.03.23
131

Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքականի հայտացուցակում է

Img default alt hy

Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը հրապարակել է ազգային հավաքականի հայտացուցակն առաջիկա հանդիպումների համար։ Պորտուգալացիների գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը հավաքական է հրավիրել 26 ֆուտբոլիստի։ Հայտացուցակում է ընդգրկվել նաև «Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։

Պորտուգալիայի հավաքականը Եվրո 2024-ի ընտրական փուլում մարտի 23-ին կմրցի Լիխտենշտեյնի, իսկ մարտի 26-ին՝ Լյուքսեմբուրգի հետ։

Աղբյուր  ArmSport.am