Լրահոս
Սպորտ
21:45
14.03.23
126

Ռոնալդուն պայմանագրով պարտավոր է մասնակցել Սաուդյան Արաբիայի Գրան Պրիին

Img default alt hy

Պորտուգալացի հայտնի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուից կպահանջվի ներկա գտնվել Սաուդյան Արաբիայում կայանալիք Ֆորմուլա 1-ի Գրան պրիին։ Այդ մասին նշված է «Ալ-Նասր» թիմի հետ նրա պայմանագրի կետերից մեկում։

Ռոնալդուն ավելի վաղ ներկա է եղել 2019 թվականի Ֆորմուլա 1-ի Մոնակոյի Գրան պրիին, որտեղ լուսանկարվել է Լյուիս Հեմիլթոնի հետ։

Հիշեցնենք, որ ֆուտբոլիստի աշխատավարձը կազմում է տարեկան մոտավորապես 173 միլիոն ֆունտ ստեռլինգ։

Ռոնալդուն նախորդ տարվա նոյեմբերին հեռացել է «Մանչեսթեր Յունայթեդից»։ 2023 թվականի հունվարին նա պայմանագիր է կնքել Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասր» ակումբի հետ։

Աղբյուր  ArmSport.am