Լրահոս
Սպորտ
00:00
17.09.22
116

Ռոնալդուն հրաժարվել է լուսանկարվել երկրպագուհու հետ

Img default alt hy

«Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Մոլդովայի չեմպիոն Տիրասպոլի «Շերիֆի» դեմ Եվրոպա լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի հանդիպման ժամանակ հրաժարվել է լուսանկարվել երկրպագուհու հետ:

Մոլդովայում կայացած հանդիպման ընդմիջմանը հանդերձարան տանող ճանապարհին երկրպագուհին մոտեցել է Ռոնալդուին, որպեսզի լուսանկարվի, սակայն «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրը մերժել է նրան։

Հիշեցնենք, որ անգլիական ակումբը հաղթել էր 2-0 հաշվով, իսկ 37-ամյա Ռոնալդուն առաջին գոլն էր խփել ընթացիկ մրցաշրջանում և Եվրոպա լիգայում: