Լրահոս
Քաղաքական
21:50
16.09.22
395

Ռոբերտ Քոչարյանի և քաղաքացիների միջև հանդիպումը տեղի է ունենալու չլուսաբանվող ձևաչափով. Բագրատ Միկոյան

Img default alt hy

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանը գրում է.

«Մի շարք քաղաքացիներ երեկ ՝ սեպտեմբերի 15-ին, երթով շարժվել էին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակ՝ ցանկություն հայտնելով հանդիպել նախագահ Քոչարյանին։

Այսօր առավոտյան, արդեն, հայտարարվել է տեղի ունենալիք հանդիպման վայրի և ժամի մասին:

Հաշվի առնելով լրատվամիջոցների՝ լուսաբանման համար Երկրորդ նախագահի գրասենյակին ներկայացված հայտերը, հայտնում ենք, որ քաղաքացիների հետ հանդիպումը տեղի է ունենալու փակ՝ չլուսաբանվող ձևաչափով. լրատվամիջոցների հայտագրում և մասնակցություն նախատեսված չէ:

Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ առաջիկայում նախագահ Քոչարյանը հանդես կգա մամուլի ասուլիսով, որի անցկացման վայրի և ժամի մասին նախապես լրացուցիչ կհայտնենք»։