Լրահոս
Սպորտ
11:45
13.03.23
134

Ռոբերտ Հովհաննիսյանը մեկ միավոր է զիջում առաջատարներին

Img default alt hy

Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում կայացել են նախավերջին` 10-րդ տուրի պարտիաները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Սերբիայում ընթացող առաջնությունում կայացել են 10-րդ տուրի պարտիաները: Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ տոնեցին Ռոբերտ Հովհաննիսյանը, Ռոբերտ Փիլիպոսյանը, Արմեն Բարսեղյանը, Ալեքս Սահակյանը և Սարգիս Մանուկյանը:

Ոչ-ոքի արդյունքով են ավարտվել Հայկ Մարտիրոսյանի, Գաբրիել Սարգսյանի, Մանուել Պետրոսյանի, Շանթ Սարգսյանի, Սամվել Տեր-Սահակյանի և Էմին Օհանյանի պարտիաները: Նախավերջին խաղափուլից առաջ մրցաշարի առաջատարներն են Ալեքսեյ Սարանան և Կիրիլ Շևչենկոն, ովքեր 10 հնարավորից վաստակել են 8 միավոր:

Ռոբերտ Հովհաննիսյանը վաստակել է 7 միավոր: Առաջնության ավարտին մնաց մեկ տուր: