Լրահոս
Հասարակական
17:15
10.11.25
1 673

Քաղաքապետարանը սկսել է ամանորյա ծախսերը

Img default alt hy

Թեև ամանորին դեռ մեկուկես ամիս ժամանակ կա, սակայն քաղաքապետարանն արդեն սկսել է ամանորյա ծախսեր կատարել: 

Մասնավորապես «News.5tv.am»-ը տեղեկանում է, որ  Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի ամանորյա ձևավորման համար մայրաքաղաքային բյուջեից տրամադրվել է 12 մլն դրամ: 

Նուբարաշեն վարչական շրջանում տոնածառի լույսերի հանդիսավոր արարողության համար, որը տևելու է 45 րոպե, տրամադրվել է 1,5 մլն դրամ, Նոր- Նորք վարչական շրջանում էլ ամանորյա համերգ է նախատեսվում, որի համար տրամադրվել է 1,7 մլն դրամ: