Լրահոս
Քաղաքական
22:29
15.07.22
125

Քաղաքացու գերությունը թաքցնող պետություն. «սեփական երկրում կարող են յուրաքանչյուրիս ձեռքերը ոլորել»

 

Սահմանամերձ Խաչիկ գյուղի բնակչի առևանգումը թաքցնելով՝ պետությունը ադրբեջանցիների հետ բարիդրացիության պատրանք է ստեղծում, ասում են փորձագետները: Քննչական կոմիտեն դեպքից մոտ երկու շաբաթ անց է գործ հարուցել:

Իսկ խաղաղության դարաշրջանի պատրաստվող հանրությունն այս մասին իմացավ երեկ, պատահաբար, մամուլում բացահայտումից հետո, Հայաստանի քաղաքացու առևանգումից 40 օր անց: