Լրահոս
Քաղաքական
21:21
21.02.23
172

Փրկվողը մենք չենք. ԵՄ դիտորդներ է տեսել «Հայլուրը» Երևանի կենտրոնում և նրանց փակ շտաբը՝ Եղեգնաձորում

Եվրոպացի դիտորդների 7 մեքենա է այսօր ֆիքսել «Հայլուր»-ի տեսախցիկը Հանրապետության հրապարակում: Հայտնի է, որ 50 անզեն դիտորդ է տեղակայվել հայ-ադրբեջանական սահմանին, ենթադրվում է, որ մնացած 50-ը զինված է: «Հայլուր»-ի նկարահանող խումբը այսօր եղել է նաև Եղեգնաձորում՝ Եվրամիության առաքելության օպերատիվ շտաբի մոտ, բայց դռները փակ են եղել: 

Եղեգնաձորցիները եվրոպացիների հետ անվտանգության հույսեր են կապում, իսկ աշխարհաքաղաքական լարվածությունը առաքելության շուրջ ավելանում է: Մոսկվան չի հոգնում կրկնել, որ Եվրամիության քաղաքացիական առաքելությունը  Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու փորձ է: