Լրահոս
Հասարակական
10:40
17.09.22
100

Փրկարարներն արձագանքել են ՃՏՊ-ների վերաբերյալ ահազանգերին

Img default alt hy

Սեպտեմբերի 14-17-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 5 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում, Լոռու մարզի Սպիտակ, Ստեփանավան, Շիրակի մարզի Գյումրի քաղաքներում և Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղում։

Դեպքի վայր ժամանած փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ և սահմանազատել տարածքը: Կա 3 տուժած։