Լրահոս
Հասարակական
12:00
16.07.22
129

Փրկարարներն արձագանքել են ՃՏՊ-ների վերաբերյալ ահազանգերին

Img default alt hy

Հուլիսի 14-16-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 5 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում, Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում, Արարատի մարզի Սուրենավան գյուղում, Ալավերդի-Շնող և Մարտունի-Գավառ ավտոճանապարհներին։

Դեպքի վայր ժամանած փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ և սահմանազատել տարածքը: Կա 4 տուժած։