Լրահոս
Տարածաշրջան
13:22
17.03.23
118

Պուտինը զանգել է Ալիևին. քննարկել են անվտանգության ապահովումը՝ Հարավային Կովկասում

 

Հինգշաբթի երեկոյան հեռախոսով զրուցել են Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները: Ըստ Կրեմլի հաղորդագրության՝ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը «քննարկել են եռակողմ հայտարարություններին համապատասխան՝ Հարավային Կովկասում անվտանգության և կայունության ապահովումը»: Հեռախոսազրույցը տեղի է ունեցել Ալիևի՝ Թուրքիայից Ադրբեջան վերադարձից հետո: