Լրահոս
Միջազգային
19:50
28.07.25
326

Պուտինը և Նեթանյահուն հեռախոսազրույցում քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող լարված իրավիճակի տարբեր կողմերը. Կրեմլ

Img default alt hy

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Հուլիսի 28-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի միջև», – ասվում է հաղորդագրության մեջ։

Պետության ղեկավարը զրույցի ընթացքում նշել է, որ Մոսկվան պատրաստ է օգնել Իրանի միջուկային ծրագրի բանակցային լուծման որոնմանը։