Լրահոս
Հասարակական
13:57
28.07.25
1 028

Պուշկինի անվան դպրոցի կոլեկտիվը պատրաստակամ է սեպտեմբերի 1-ից դուրս չգալ դասապրոցեսի. Գևորգ Ստեփանյան

Img default alt hy

«Պուշկինի դպրոցի ակցիան՝ քաղաքապետարանի դիմաց»,- սոցկայքի իր էջում գրել է Երևանի ավագանու ընդդիմադիր խմբակցույան անդամ Գևորգ Ստեփանյանը՝ կից հրապարակելով տեսանյութ:

«Պահանջում են չեղյալ հայտարարել իրենց տնօրենին աշխատանքից ազատելու որոշումը ու եթե կարճ ասեմ՝ ամբողջ կոլեկտիվը միահամուռ պատրաստակամ է սեպտեմբերի մեկից դուրս չգալ դասապրոցեսների, քանի որ տնօրենի հետ ունեն շատ ջերմ հարաբերություններ, աշխատանքային լավ մթնոլորտ է»,-նշում է Ստեփանյանը: