Լրահոս
Տարածաշրջան
21:48
14.03.23
83

«Պոստերից պոստ խփին» . նոր պատերազմի հոտ են առնում

Ադրբեջանը երկուշաբթի երեկոյան 7-ին կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ: Վերին Շորժայում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ 6 օրում երկրորդ անգամ է Ադրբեջանը կրակում՝ ըստ պաշտոնական հաղորդագրության: 

Ըստ պաշտպանության նախարարության՝ ժամը 22-ի դրությամբ իրադրությունը առաջնագծում հարաբերականորեն կայուն է եղել: Վերին Շորժայի համայնքապետը «Հայլուրի» հետ զրույցում հայտնել է, որ կրակոցները շարունակվել են նաև կեսգիշերին: 

Որ սահմանին իրավիճակը լարված է, զգում են նաև Վերին Շորժայի հարևան գյուղերում: «Խաչակիրներ» կազմակերպության ղեկավարը իմ «Հայլուր»-ի թղթակցին ասել է՝ հակառակորդը Գեղարքունիքում ամեն օր է կրակում: