Լրահոս
Իրավական
16:19
02.09.22
88

ՊԲ նախկին հրամանատարի կալանավորման որոշումը կբողոքարկվի

Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի նախագահի խորհրդական Միքայել Արզումանյանի կալանավորման որոշումը կբողոքարկվի: Արզումանյանի փաստաբան Երեմ Սարգսյանն այսօր «Հայլուր»-ին հայտնել է, որ պատրաստվում են նաև ռազմագետներից կազմված հանձնաժողով պահանջել՝ Արզումանյանին ուղղված, իբր անփութություն դրսևորելու,  քննիչների մեղադրանքին մասնագիտական գնահատական տալու համար: 

Փաստաբանի խոսքով՝ Արզումանյանը պաշտոնը ստանձնել է պատերազմի ավարտից 12 օր առաջ, երբ իրավիճակը ծայրաստիճան վատ էր: Եվ չնայած այդ օրերին իշխանությունն ամենաբարձր մակարդակով կոչ էր անում մարդկանց ունեցած-չունեցածը վերցնել, ռազմաճակատ գնալ՝ փաստաբանը նկատում է՝ մեղադրանքում առկա ցուցմունքներում գրված է, թե Արզումանյանն ամեն ինչ ունեցել է, բայց անփույթ է եղել: