Լրահոս
Իրավական
16:49
21.02.23
84

Փաստաբանների ծեծի միջադեպին մասնակից երկու ոստիկաններն ազատվել են պաշտոններից

Img default alt hy

Փաստաբանների ծեծի միջադեպին մասնակցած Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորներ Մարտուն Եղիազարյանը և Վահե Պապոյանը ազատվել են զբաղեցրած պաշտոններից, հայտնում է Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը։

«Ուրախ եմ, որ Ներքին գործերի նախարարությունը կառուցողական և արդար կեցվածք է դրսևորել:

Փաստաբանը պետք է պաշտպանված լինի ցանկացած միջավայրում, առավել ևս ոստիկանության բաժիններում:

Փաստաբաններով ուշադրության կենտրոնում ենք պահելու այս խնդրով հերթական զարգացումները, այդ թվում՝ քրեական գործի ընթացքը», - գրել է Զոհրաբյանը։