Լրահոս
Քաղաքական
21:00
14.03.23
464

Փաշինյանը դուրսպրծուկ է ու հայ ժողովրդին դավաճանած անձ․ Մարգարիտա Սիմոնյան

Img default alt hy

Փաշինյանի օրոք ես ոչ մի սցենարով Հայաստան չէի թռչի, բայց ամոթալի է այն ձևակերպումը, որով փակեցին իմ մուտքը Հայաստան՝ «Անարգանքի համար»։ Նման գրառմամբ Մարգարիտա Սիմոնյանը արձագանքել է Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը՝ ՌԴ որոշ գործիչների՝ Հայաստան մուտքի արգելքի մասին։

«Ես երբևե որևէ միջանցքի մասին ոչինչ չեմ ասել, այլ ասել եմ ու կասեմ, որ Փաշինյանը դուրսպրծուկ է ու հայ ժողովրդին դավաճանած անձ, որ նա դավաճանել է բոլոր հայկական շահերին, որ նա կդավաճանի ու կծախի բոլոր շահերը, որ կարող է ծախել, որ նա ատում է Ռուսաստանը ու խաբում Պուտինին, որ նա ԿՀՎ-ական է, ահա այս խոսքերիս համար են արգելել իմ մուտքը Հայաստան»,-նշել է Ռուսական Russia Today լրատվական գործակալության տնօրեն և ռուսական քարոզչամեքենայի ակտիվ գործիչ համարվող Մարգարիտա Սիմոնյանը։

«Ի՞նչ անհարգալից վերաբերմունք, էֆենդի՛։ Դուք պետք է վաստակեք անհարգալից վերաբերմունք: Իսկ դու, էֆենդի, գարշանքի գոտում ես։ Այսպիսով, ուղղեք ձեր ձևակերպումը: «Մարգարիտա Սիմոնյանին արգելում են մուտք գործել Հայաստան՝ գործող իշխանությունների հանդեպ գարշանք հայտնելու համար»,-հավելել է Սիմոնյանը։