Լրահոս
Քաղաքական
18:15
15.03.23
78

Փաշինյանը չի կարողանում տունը վաճառել, Պապիկյանը թանկարժեք տուն է առել. «ամեն տեղ կոռուպցիա կա»

Հայաստանում պաշտպանության նախարարի բախտն ավելի է բերել, քան վարչապետինը: Երեքշաբթի լրագրողները հետաքրքրվել են Փաշինյանից՝ արդյո՞ք համակարգային կոռուպցիայի ու հովանավորչության վատ սովորության հետևանք չէ, որ Սուրեն Պապիկյանը Երևանի կենտրոնում 412 հազար դոլարանոց տունը 168 հազարով է գնել: Փաշինյանը, որ, իր խոսքով, չի կարողանում Երրորդ մասի բնակարանը վաճառել, ասել է, թե կոռուպցիա ամեն տեղ կա, բայց այն համակարգային չէ: