Լրահոս
Արտաքին քաղաքականություն
12:54
18.02.23
102

Փաշինյանն ու Ալիևը երկու անգամ կհանդիպեն Մյունխենում

Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներն այսօր երկու անգամ կհանդիպեն Մյունխենում:

Նախ տեղի կունենան ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ եռակողմ բանակցություններ: Այս մասին հայտնել է ամերիկյան Պետդեպարտամենտը։ Ապա Փաշինյանն ու Ալիևը միասին կմասնակցեն Մյունխենի անվտանգության համաժողովում Հարավային Կովկասին նվիրված պանելային քննարկմանը:

Հայաստանի վարչապետն այնուամենայնիվ որոշել է մասնակցել «Շրջե՞լ լեռներ» խորագրով քննարկմանը: