Լրահոս
Արտաքին քաղաքականություն
13:07
17.02.23
141

Փաշինյան-Միշել՝ ոչ ֆորմալ հանդիպում. Մյունխենում է նաև Ալիևը

Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպման մասին Հայաստանի կառավարությունը տեղեկություններ չի հայտնում: Երկու երկրների ղեկավարները կարող է հանդիպեն Մյունխենում, որտեղ մեկնել են՝ մասնակցելու Անվտանգության համաժողովին: 

Փաշինյանի հետ Մյունխենում են նաև արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Երեկ երեկոյան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: