Լրահոս
Քաղաքական
15:22
17.03.23
106

Ոստիկանների IQ-ն չի գնահատում ՆԳ նախարարի տեղակալը

Ներքին գործերի  նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը չի ցանկանում ոստիկանների՝ «կարողությունների և IQ-ի հետ կապված» գնահատական տալ: Խոսակցությունը տեղի է ունեցել խորհրդարանի մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովում՝ «Ընտանիքում բռնության կանխարգելման» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ: 

Ըստ այդ օրինագծի՝ բռնարարի ոտքին կամ ձեռքին շղթա պետք է ամրացվի: Կառավարությունն արդեն մոտ 200 ձեռնաշղթայի հավաքածու ձեռք բերելու համար գրեթե 560 միլիոն դրամ է ծախսել: