Լրահոս
Մամուլի տեսություն
09:20
05.11.24
76

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

Քաղաքական շրջանակներում, շունչները պահած, սպասում են Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ սրբազանի վերադարձին:

«Ժողովուրդ»

Աննա Հակոբյանի կազմակերպած ընթրիքին մասնակցել է՝ Dignisi անշարժ գույքի գործակալության տնօրեն՝ Վարդան Ալեքսանյանը։ Նա անցնում է մի քրեական գործով, ըստ որի՝ նա խոշոր չափի վնաս է հասցրել երկու տասնյակից ավելի անձանց։

«Հրապարակ»

Ավինյանն առաջարկում է՝ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբաժին հատկացվի Երևանին:

«Հրապարակ»

Ալեն Սիմոնյանն անցած շաբաթ ՔՊ-ական կանանց հետ մերձեցման երեկո է անցկացրել՝ Ձորափի ռեստորաններից մեկում։

«Փաստ»

Վերջին շրջանում ՔՊ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը դարձել է չափազանց զգուշավոր, աշխատում է չհանդիպել և անգամ հեռախոսով չշփվել ուժային կառույցների «իր մարդկանց» և նույնիսկ քպականների մեծ մասի հետ:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանի հետ: