Լրահոս
Մամուլի տեսություն
10:21
09.12.25
80

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

Միհրան Հակոբյանի ծեծի պատվիրատուն ԱԱԾ երիտասարդ տնօրենն է: Միհրան Հակոբյանն օրերս ֆեյսբուքյան գրառում էր արել, թե ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը եւ գլխավոր դատախազ Վարդապետյանը կապված են միմյանց հետ։ Ժամեր անց Հակոբյանը հեռացրել էր գրառումը։

«Իրավունք»

Տիրադավ եպիսկոպոսները ամենքի ականջն են գցում, թե իբրեւ գնացել են Փաշինյան Նիկոլի ոտքը եւ Ամենայն Հայոց կաթողիկոսի դեմ հայտարարություն են արել՝ պաշտպանելով հենց իրենց թեմերի հոգեւորականությանը, որպեսզի վաղը իրավապահները հերթով քահանաների տները չմտնեն, ինչպես եղավ Արագածոտնի թեմի դեպքում:

«Հրապարակ»

ՔՊ-ում խոր մանթրաժի մեջ են Գյումրու Սուրբ Աստվածածին՝ Յոթ վերք եկեղեցում հերթական շրջիկ պատարագի ձախողումից հետո, եւ ոմանք անգամ չեն թաքցնում, որ գյումրեցիներն իրենց «թարս չափալախ» տվեցին:

«Իրավունք»

Վեհափառ Հայրապետին գահընկեց անելու ՔՊ-ի ծրագիրը կարող է հետաձգվել մինչեւ հունվար:

«Հրապարակ»

Արշակ սրբազանը Միքայել և Բագրատ սրբազնների խցում է, որ գաղտնալսեն։

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման մեկնաբան Հայկա Ալոյանը կքննարկի Politik.am կայքի գլխավոր խմբագիր Բորիս Մուրազիի հետ։