Լրահոս
Մամուլի տեսություն
09:35
18.03.23
102

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

Արցախի խորհրդարանի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի հանձնաժողովում երեկ կայացած փակ քննարկմանը խոսվել է ապաստարանները կարգի բերելու անհրաժեշտության մասին:

«Ժողովուրդ»

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հրաժարականի որոշումն անակնկալ է եղել անգամ Փաշինյանի համար:

«Հրապարակ»

Սասուն Միքայելյանը իր փոխմարզպետ փեսային՝ Վասակ Վարդանյանին է տեսնում մարզպետի պաշտոնին և պայքարում է դրա համար։

«Ժողովուրդ»

Քննչական կոմիտեի քննիչները շատ դեպքերում համաձայն չեն լինում դատախազների հանձնարարականների հետ և առարկում են նրանց որոշումների դեմ:

«Փաստ»

Վենետիկ հանձնաժողովի նախնական կարծիքով, ՀՀ իշխանության ներկայացրած Սահմանադրական փոփողությունների փաթեթը հակաժողովրդավարական է:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիանա Ղահրամանյանը կքննարկի էներգետիկ և անվտանգության հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանի հետ: