Լրահոս
Մամուլի տեսություն
09:35
16.03.23
82

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը երեկ գաղտնի հրահանգով արգելել է ՊՆ ստորաբաժանումների հրամկազմին «Արցախի Հանրապետություն» բառակապակցության գործածումը։

«Ժողովուրդ»

Թորոսյանի հետ կապված այս աղմուկից հետո Փաշինյանը որոշել է պատժել թիմակիցներից մեկ-երկուսին ևս:

«Փաստ»

ՀՀ իշխանությունները ԵՄ առաքելության հետ կապված արդարացումների գործընթաց են սկսել. հանձնարարված է տեղեկատվական տարբեր հարթակներում, հատկապես սոցցանցերում դրական ֆոն ապահովել։

«Փաստ»

Այս օրերին բավականին հագեցած օրակարգով Մոսկվայում են գտնվում ՀՅԴ Բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանն ու ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

«168 Ժամ»

Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը Ալեն Սիմոնյանի նվերը հետ է վերադարձրել:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիանա Ղահրամանյանը կքննարկի ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի հետ: