Լրահոս
Հասարակական
17:45
05.11.24
294

Որքան գումարի դիմաց է Իվետա Մուկուչյանը երգել Երևանի տոնին․ Armlur

Եթե «Էրեբունի-Երևան-2806» տոնակատարության շրջանակներում Երևանի քաղաքապետարանը ծախսել էր 304 մլն 487 հազար դրամ, իսկ որքան էր արժեցել, օրինակ՝ Իվետա Մուկուչյանի մեկ ելույթը։

Տոնակատարության համար կնքված պայմանագրի համաձայն՝ Երևանի տոնին նվիրված միջոցառումները պետք է անցկացվեին Շառլ Ազնավուրի անվան հրապարակում, Ազատության հրապարակում, «Գաֆէսճեան» քանդակների պարտեզում (Կասկադ), Դիանա Աբգարի անվան զբոսայգու տարածքում։

Միջոցառումներին զուգահեռ՝ անցկացվում էին գարեջրի փառատոն, գինու փառատոն, փողոցային ֆուտբոլին, բասկետբոլին, ռաունդնեթին, սեղանի թենիսին և այլ սպորտաձևերին նվիրված միջոցառումներ, իսկ երեկոյան՝ ժամը 21։00-ին, Հանրապետության հրապարակում կայացավ օրվա գլխավոր միջոցառումը՝ եզրափակիչ տոնական համերգը, որտեղ ելույթ ունեցան Հանրապետության սիրված արտիստները, գրում է Armlur-ը։

Մեկ այլ գործարքով՝ Երևանի քաղաքապետարանը «Իվետա Մուկուչյան Ռոբերտի» ԱՁ-ի հետ՝ հայտնի երգչուհու հետ, կնքել էր պայմանագիր, որն արժեցել էր 3 մլն 335 հազար դրամ։

Համաձայն պայմանագրի բնութագրի՝ «Երևանի քաղաքապետարանի կարիքների համար «Էրեբունի-Երևան» տոնական միջոցառումների շրջանակներում Երևանի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում, 2024 թվականի հկտեմբերի 13-ին ժամը 13։00 կայանալիք համերգի և Երևանի Հանրապետության հրապարակում 2024 թվականին հոկտեմբերի 13-ին՝ ժամը 21։00-ին, կայանալիք գալա-համերգի ընթացքում անհրաժեշտ է ապահովել Իվետա Մուկուչյան արտիստի ելույթը։

Ելույթի տևողությունը, համապատասխանաբար, առնվազն 30 րոպե և 2 րոպե, երգացանկն անհրաժեշտ է համաձայնեցնել պատվիրատուի հետ»։

Ստացվում է, որ Իվետա Մուկուչյանի 32 րոպե ելույթն արժե 3 մլն 335 հազար դրամ։