Լրահոս
Մամուլի տեսություն
09:25
06.11.24
89

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

30 տարուց ավելի Արցախին ուղղված ՀՀ ֆինանսավորումը դադարեցվեց, եւ Փաշինյանի իշխանությունը նաեւ ֆինանսապես շահած դուրս եկավ Արցախի կորստից:

«Ժողովուրդ»

ՔՊ խմբակցության պատգամավորներ Հրաչ Հակոբյանը, Սիսակ Գաբրիելյանը, շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը եւ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը պատրաստվում են մեկնել Լոնդոն՝ ներկա լինելու Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի երրորդ տուր «Չելսի»-«Նոա» հանդիպմանը:

«Ժողովուրդ»

ՀՀ Ազգային ժողովի հյուրասիրությունները մեկ անձից են կազմակերպվում՝ առանց մրցույթի:

«Հրապարակ»

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն իր մտերիմ ընկերուհուն՝ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանին, վերջերս կարգել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհրդի համանախագահ: Հոգաբարձուների խորհրդի համանախագահի ինստիտուտ գոյություն չունի:

«Ժողովուրդ»

ԱԺ-ն սեւ խավիար է գնել «պետության կարիքների համար»:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի հետ: