Լրահոս
Հասարակական
19:30
05.11.24
132

«Opel»-ը մխրճվել է «MAN» մակնիշի բեռնատարի քարշակի մեջ. 6 վիրավոր կա

Img default alt hy

Այսօր՝ նոյեմբերի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 16:40-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի 41 կմ հատվածում բախվել են «Opel Zafira» և «MAN» մակնիշի կցորդիչով բեռնատարը:  

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են մի մասը՝ «Աշտարակ» բժշկական կենտրոն, մի մասը՝ Երևանի տարբեր հիվանդանոցներ:   

Դեպքի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։