Լրահոս
Հասարակական
13:34
12.03.23
350

Ողբերգական ավտովթար՝ Սյունիքի մարզում. բախվել են Range Rover և Kia Forte մակնիշի ավտոմեքենաները

Img default alt hy

Այսօր՝ մարտի 12-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 232 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են  Range Rover և Kia Forte մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների և մահացածի ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են Ոստիկանության Կապանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։