Լրահոս
Հասարակական
22:00
06.12.25
222

Նոր մանրամասներ՝ բեռնատարի կողաշրջման դեպքից

Img default alt hy

Դեկտեմբերի 6-ին, ժամը 13։09-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Հոռոմի խաչմերուկ» կոչվող հատվածում բեռնատար է կողաշրջվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր Է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճա­նապարհի 106-րդ կմ-ին` «Հոռոմի խաչմերուկ»-ի էստակադայի վրա, «Iveco» մակնիշի բեռնատարը կողաշրջվել է․ առկա է վառելիքի արտահոսք:

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան, հատուկ տեխնիկայի օգնությամբ ուղղել բեռնատարը և իրականաց­րել հերթապահություն՝ մինչ վառելիքի պարպումը: