Լրահոս
Հասարակական
18:10
16.03.23
78

Նիվան և հուսահատության Գազելները «հուշարձան կդառնան». Ավինյանը խոստանում է, Փաշինյանը՝ կատակում

Տիգրան Ավինյանը, որ արդեն ավանդույթի ուժով ներկայացնում է քաղաքապետարանը կառավարության նիստերին ու շատ ակտիվ ներգրավվում է քննարկումներում, այսօր Փաշինյանի հարցերին է պատասխանել «հուսահատության գազելների» մասին: «Ճի՞շտ եմ հասկանում, որ ավտոբուսների նոր խմբաքանակի երթուղի դուրս գալուց հետո «հուսահատության գազելներ» այելևս չենք ունենալու»,- Երևանի փոխքաղաքապետին հարցրել է Փաշինյանը ու դրական պատասխան ստանալուց հետո հիշել մի զավեշտալի առաջարկ, որ, իր խոսքով, արել է մի քաղաքացի: