Լրահոս
Միջազգային
12:07
07.01.22
86

Խաղաղապահները հսկողության տակ են վերցրել Ալմաթիի օդանավակայանը

Խաղաղապահները Ղազախստանի իրավապահ մարմինների հետ հսկողության տակ են վերցրել Ալմաթիի օդանավակայանը: 

«ՏԱՍՍ» գործակալությունը տեղեկացնում է՝ այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:

«Ներկա պահին Ղազախստանի իրավապահ մարմինների հետ համատեղ Ալմաթիի օդանավակայանն ամբողջությամբ վերցվել է հսկողության տակ»,- նշել է Կոնաշենկովը: