Լրահոս
Հայաստան
11:55
07.01.22
89

Արագածոտնում վթարի է ենթարկվել 5 հնդիկ

«Shamshyan.com»-ը հայտնում է, որ այսօր՝ հունվարի 7-ին, Արագածոտնի մարզում խոշոր ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով 5 հնդիկի են տեղափոխել հիվանդանոց։

Ժամը 06:15-ի սահմանում Հնդկաստանի քաղաքացի, 26-ամյա Մոհամեդ Խիրֆանն իր «Lexus» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 80 կմ հատվածում Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվել, բախվել քարերին և գլխիվայր հայտնվել դաշտում։

Վթարի հետևանքով վարորդը և ուղևորներ Բրավին Կալուրադը (տարիքը ճշտվում է), 22-ամյա Միթուն Գանդենը, 23-ամյա Սթիֆ Ջենսոնը և 24-ամյա Զեֆին Շահը (բոլորը` Հնդկաստանի քաղաքացիներ) մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, և պարզվել է, որ նա եղել է ոչ սթափ վիճակում: