Լրահոս
Միջազգային
13:21
07.01.22
66

Խոշոր պայթյուն՝ Չինաստանում

Այսօր՝ հունվարի 7-ին, պայթյուն Է տեղի ունեցել Չինաստանի հարավ արևմուտքի Չունցինի մունիցիպալիտետի ճաշարանի շենքում: Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը հաղորդում է՝ շուրջ 20 մարդ մնացել Է փլվածքների տակ:

Ինչպես ավելի վաղ հայտնել Է հեռուստաալիքը, միջադեպը տեղի Է ունեցել Ուլանի քաղաքային շրջանում: Տեղական ժամանակով մոտավորապես 12:10-ին (Երևանի ժամանակով 08:10-ին) ճաշարանի շենքը փլվել Է: 

Հեռուստատեսության տվյալներով, ենթադրաբար, միջադեպի պատճառ կարող Էր դառնալ գազի արտահոսքը: Տեղում աշխատում են փրկարարները և հրշեջները: Պայթյունի ստույգ պատճառը և փլվածքների տակ մնացած մարդկանց քանակը պարզվում են։