Լրահոս
Միջազգային
12:05
07.01.22
60

ԵՄ-ն Ռուսաստանին կոչ է անում հարգել Ղազախստանի ինքնիշխանությունը

ԵՄ-ն Ռուսաստանին կոչ է անում հարգել Ղազախստանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը: 

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը հայտարարել է, որ ԵՄ-ն ուշադիր հետևում է Ղազախստան օտարերկրյա զորքերի մուտքին։

«Բռնությունը պետք է դադարեցվի: Կոչ ենք անում բոլոր կողմերին ցուցաբերել առավելագույն զսպվածություն և ելք գտնել ստեղծված իրավիճակից։ Իհարկե, Եվրամիությունը պատրաստ է աջակցել երկխոսությանը»,- ասել է Բորելը։