Լրահոս
Միջազգային
12:05
07.01.22
74

Հյուսիսային Կորեան չի մասնակցի Պեկինում կայանալիք Օլիմպիական խաղերին

Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչները հայտարարել են, որ երկիրը չի կարողանա մասնակցել Պեկինում կայանալիք Օլիմպիական խաղերին․

«Մենք չենք կարողանա մասնակցել Օլիմպիական խաղերին թշնամական ուժերի գործողությունների և գլոբալ համավարակի պատճառով, բայց մենք լիովին կաջակցենք մեր չինացի ընկերներին հոյակապ Օլիմպիական փառատոն անցկացնելու աշխատանքում»,- Կորեայի հեռագրային գործակալության հաղորդագրությունը մեջբերել է «ՌԻԱ Նովոստին» ։

Ձմեռային օլիմպիական խաղերը կանցկացվեն փետրվարի 4-20-ը, Պարալիմպիկ խաղերը՝ մարտի 4-13-ը։