Լրահոս
Միջազգային
12:27
07.01.22
59

150 խաղաղապահ, 19 միավոր զինտեխնիկա. Ղրղզստանը միանում է Ղազախստանում ՀԱՊԿ զորակազմին

«ՌԻԱ Նովոստին» հայտնում է, որ այսօր` հունվարի 7-ին, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հեռախոսազրույց է ունեցել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովի հետ։ ՀԱՊԿ քարտուղարությունից ստացված տեղեկությունները, հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է Ղազախստանում տիրող իրավիճակը։

Ղրղզստանի խորհրդարանը համաձայնություն է տվել միանալու Ղազախստանում ՀԱՊԿ-ի խաղաղապահ ուժերի առաքելությանը։

Ղրղզստանի փոխվարչապետ Կամչիբեկ Տաշիևը խորհրդարանի նիստում ասել է, որ Ղրղզստանը Ղազախստան կուղարկի 150 խաղաղապահ և 19 միավոր զինտեխնիկա։