Լրահոս
Հայաստան
12:45
07.01.22
230

Փարաքարի մշակույթի տանը ռումբ կա․ ԱԻՆ-ը ահազանգ է ստացել

ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հունվարի 7-ին` ժամը 09:21-ին, ահազանգ է ստացել, որ Արմավիրի մարզի Փարաքար գյուղի մշակույթի տանը պայթուցիկ սարք է տեղադրված։ 

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և կինոլոգիական խմբերը։

«Տեղազննման արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել»,- հայտնում է ԱԻՆ-ը։