Լրահոս
Միջազգային
12:35
07.01.22
60

Ղազախական վեց գազային ընկերություններ կասկածվում են գնային հանցավոր համաձայնության մեջ

Հեղուկ գազ վաճառող ղազախական վեց ընկերությունների նկատմամբ հետաքննություն է ընթանում։ Ղազախստանի մրցակցության պաշտպանության և զարգացման գործակալության ներկայացուցիչը «Khabar 24» հեռուստաալիքի եթերում ասել է, որ նրանք կասկածվում են գնային հանցավոր համաձայնության մեջ։

Հրապարակումների համաձայն՝ կասկածի տակ են հայտնվել «Կազմունայգազը», «Ակտոբեմունայգազը», «Կազգերմունայգազը» և «Ղազախօյլ»-ը։ Եվս երկու ընկերության անուններ չեն նշվում։

«Նրանց գործողություններում առկա են գնային հանցավոր համաձայնության և շուկայում գերիշխող դիրքի չարաշահման փաստեր»,- ասել է Մրցակցության պաշտպանության և զարգացման գործակալության ներկայացուցիչը։

Նա նշել է, որ թանկացումը եղել է 2021թ․: Եթե ​​սկզբում մեկ տոննա գազի արժեքը կազմում էր մոտ 67 հազար տենգե, ապա տարեվերջին այն գերազանցել է 100 հազարը։ Այս մասին հաղորդում է «Khabar 24»-ը։ 

Հետաքննության նախնական արդյունքները կհրապարակվեն 20 օրվա ընթացքում և կներկայացվեն նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին։