Լրահոս
Միջազգային
12:36
07.01.22
72

Պետդումայում աջակցել են Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահների մշտական ​​տեղակայման գաղափարին

«Ռիա Նովոստին» հայտնում է, որ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովն աջակցել է  Ղազախստանում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խաղաղապահների մշտական ​​տեղակայման գաղափարին։

Կալաշնիկովն ընդգծել է, որ եթե ՀԱՊԿ ուժերի ներկայության վերաբերյալ նման որոշում կայացվի, ինքը միայն կողջունի։

«Մեր երկրների անվտանգությունը մշտապես սպառնալիքի տակ է, ամբողջ ժամանակ մեր ամրությունն են փորձում»,- ասել է պատգամավորը։

Ավելի վաղ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը նշել էր Ղազախստանում խաղաղապահների ներկայության ժամկետը։ Նրա խոսքով՝ դա կարճատև կլինի, «մի քանի օր, կամ մի քանի շաբաթ»։