Լրահոս
Միջազգային
12:33
07.01.22
78

Ղազախստանում ցուցարարներին սպառնում է 8 տարուց մինչև ցմահ ազատազրկում

Ղազախստանի «ORDA» պորտալը տեղեկացնում է, որ Ղազախստանի դատախազությունը քրեական գործեր է հարուցել զանգվածային ցույցերի կազմակերպիչների և մասնակիցների նկատմամբ՝ «անկարգություններ» և «ահաբեկչական գործողություններ» հոդվածներով։ 

Նաև երկրում ստեղծվել է միջգերատեսչական քննչական խումբ՝ զանգվածային բողոքի ցույցերի վերաբերյալ քրեական գործեր վարելու համար։

Ղազախստանում ցուցարարներին սպառնում է ութ տարուց մինչև ցմահ ազատազրկում։ Նրանք կարող են զրկվել նաև Ղազախստանի քաղաքացիությունից։